24.11.2024
Թուրքիան կդիտարկի Մաքսային միությանը միանալու հարցերը. դեսպան
prev Նախորդ նորություն

Իսրայելական ԱԹՍ-ներ. վաճառքի ժամանակավոր դադարեցում Բաքվի՞ն, թե՞ գործարքի չեղարկում

Իսրայելական Aeronautics ընկերությունը տեղեկացրել է Իսրայելի ֆոնդային բորսային, որ երկրի Պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության արտադրանքի վաճառքի արտոնագիրը կոնկրետ հաճախորդի: Այս մասին ասված է Aeronautics ընկերության մամուլի ծառայությունից «Ազատությանը» տրամադրված գրավոր պարզաբանման մեջ:


Հիշեցնենք` Aeronautics-ը այն ընկերությունն է, որի շուրջ սկանդալ էր ծագել, երբ կասկածներ էին առաջացել, որ ընկերության ներկայացուցիչները իրենց արտադրած Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը Ադրբեջանին վաճառելու նպատակով համաձայնել են դրանց փորձարկում իրականացնել մարտական պայմաններում` հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահին Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները:


Aeronautics-ի գրության մեջ նաև ասվում է. - «Ընկերության գնահատականներով, սա ժամանակավոր բնույթ է կրում` մինչև Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քննության ավարտը»:


«Ազատությունը» պարզաբաման համար դիմել է նաև Իսրայելի պաշտպանության նախարարություն, սակայն առայժմ պատասխան չի ստացվել:


Հիշեցնենք, որ օգորսոտսի 29-ին իսրայելական NEWSru.co.il.-ը, հղում կատարելով բորսայի կոմյուիկեում Aeronautics Defense Systems-ին, տեղեկատվություն տարածեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունն արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին:


Հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում,թե որ երկրին է արգելվել ԱԹՍ-ների մատակարարումը, սակայն նշվում է,որ այդ երկիրը Moody`s-ի ցուցակում ունի «Ba» վարկանիշը և նրա տարածքում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը: Պարբերականի տեղեկություններով՝ Aeronautics Defense Systems-ն, ըստ այդ վարկանիշի ունի երկու հաճախորդի՝ Սերբիան և Ադրբեջանը, որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան: Այսինքն՝ գնորդն, ում արգելվել է մատակարարել ԱԹՍ-ները՝ Ադրբեջանն է:


NEWSru.co.il պարբերականը եւս պարզաբանումների համար դիմել է Իսրայելի ՊՆ, սակայն դեռ պատասխան չի ստացել: