29.09.2023
Վրաստանի քաղաքացին ընտանիքի հետ զոհվել է Սիրիայում ավիահարվածի հետևանքով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իսրայելի ՊՆ-ն արգելափակել է Ադրբեջանին անօդաչու Orbitier սարքերի մատակարարումը

Իսրայելական Aeronautics ընկերությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում նշել է, որ երկրի ՊՆ-ի արտահանման վերահսկողության բաժինը ժամանակավոր արգելափակել է կարևոր գործընկերոջը 20 մլն դոլարի  Orbitier K1 անօդաչու սարքերի մատակարարման գործարքը: Այս մասին հայտնում է NEWSru.com.il կայքը:


Փաստաթղթում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեն 2017-2018թթ-ին: 2016 թվականին տվյալ գնորդի գնումները կազմել են ընկերության եկամուտի  20%-ը, իսկ 2015-ին՝  18%-ը: Ընկերությունը չի հրապարակում գործընկերոջ անունը, սակայն նշում է, որ խոսքը մի պետության մասին է, որի հետ Իսրայելն ունի սերտ տնտեսական հարաբերությունները և որը Moody’s ընկերության կողմից ունի Ba վարկային ռեյտինգ. հաղորդում է Bizportal-ը:


Բացի այս, նշվում է, որ այդ երկրում տեղակայված է գործարան, որը Aeronautics-ի լիցենզիայով արտադրում է պահեստամասեր անօդաչու սարքերի համար:  Աղբյուրը նշում է, որ Aeronautics-ի գնորդների շրջանում միայն Սերբիան և Ադրբեջանն ունեն Ba վարկային ռեյտինգ, բայց միայն Ադրբեջանում է, որ Aeronautics-ն գործարան ունի: Բայց հաղորդագրության մեջ հստակ հասցեագրված չէ Ադրբեջանը: 


NEWSru.co.il կայքի խմբագրությունը մեկնաբանությունների համար դիմել է Իսրայելի ՊՆ-ին, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացվել:  


Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի շաբաթ առաջ իսրայելակա "Մաարից ա-Շավուա" թերթը գրել էր, որ Իսրայելի ՊՆ-ն հետաքննում է տեղեկատվություն այն մասին, որ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները հրաժարվել են Ադրբեջանին մատակարարվելիք նոր անօդաչու տեխնիկայի հնարավորությունները ցուցադրել հայկական դիրքերի վրա: Հրապարակման հեղինակ Յոսի Մելմանը պնդում էր, որ համապատասխան բողոք ներկայացվել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը, սակայն Aeronautics Defense Systems ընկերությունում մեղադրանքները հերքեցին:


Հեղինակը պնդում էր, որ միջադեպը տեղի է ունեցել , երբ Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը գտնվում էր Բաքվում: Ադրբեջանցի զինվորականները խնդրել են, որպեսզի նոր տեխնիկայի հնարավորությունները ստուգվեն իրական պայմաններում՝ հայկական կողմի դեմ ռազմական գործողությունների շժամանակ: Սակայն մերժում են ստացել, քանզի Իսրայելի օրենսդրության համաձայն էլ իսրայելական զինտեխնիկայի մատակարարները իրավունք չունեն ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցել այլ պետությունների տարածքում ռազմական գործողություններին: 


Ի դեպ, հրապարակման հեղինակը նշում էր, որ ընկերության օպերատորների վրա, որոնք մերժել են ադրբեջանական կողմի խնդրանքը, փորձ է արվել ճնշում գործադրել: Հետագայում օպերատորներից մեկը ազատվել է աշխատանքից, մյուսը պատրաստվում է նույն քայլին դիմել:


Նշենք նաև, որ Aeronautics Defense Systems-ն ԱԹՍ-ներ արտադրող երրորդ խոշորագույն իսրայելական ընկերությունն է՝ Israel Aerospace Industries ու Elbit Systems ընկերությունից հետո։

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կայցելի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին
29.09.2023
Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում. Արա Բաբլոյանը` Իլհամ Ալիևին