24.11.2024
Բարեկամության պյամանագրի 20-ամյակը. Սարգսյանն ու Պուտինը շնորհավորել են միամյանց
prev Նախորդ նորություն

Վրաստանի քաղաքացին ընտանիքի հետ զոհվել է Սիրիայում ավիահարվածի հետևանքով

Վրաստանի քաղաքացի Լևան Թոխոսաշվիլին և նրա ընտանիքի անդամները զոհվել են Սիրիայում ավիահարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:


Նշվում է, որ Թոխոսաշվիլու հետ զոհվել են նրա կինը և երկու անչափահաս երեխաները՝ 3 և 5 տարեկան, որոնք ավիահարվածի պահին գտնվել են մի ավտոմեքենայում: Ընտանիքը արդեն հինգ տարի է բնակվում էր Սիրիայում


Թոխոսաշվիլու համագյուղացիները հայտնել են, որ Սիրիայում է գտնվում նաև նրա եղբայրը, որը ներգրավված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Թոխոսաշվիլին ևս պատերազմել է ահաբեկչական խմբավորման շարքերում:


Աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում զոհվել է ընդհանուր առմամբ 26 Վրաստանի քաղաքացի: Ամենից հայտնին  Թարհան Բաթիրաշվիլին է, որը պատերազմել է Աբու-Ումար աշ-Շիշանի անվան տակ: Նա եղել է ԻՊ հրամանատար Սիրիայի հյուսիսում՝ Հալեպում, Ռաքքայում, Լաթաքիայում և Իդլիբում: ԱՄՆ-ն 5 մլն դոլար էր խոստացել Բաթիրաշվիլուն հայտնաբերելուն օգնող տեղեկության համար: Վերջինս զոհվել է 2016 թվականի հուլիսին իրաքյան Շերհաթ քաղաքի մերձակայքում: