24.11.2024
Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է
prev Նախորդ նորություն

Թուրքիան կդիտարկի Մաքսային միությանը միանալու հարցերը. դեսպան

Թուրքիան կդիտարկի Մաքսային միությանը միանալու հարցերը: ԱՊԱ հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:


«Կոնկրետ որոշում այս հարցի վերաբերյալ չկա: Սրանք տնտեսական և քաղաքական հարցեր են: Դրանք կդիտարկվեն, որից հետո վերջնական որոշում կկայացվի», - ասել է նա լրագրողներին:


Հիշեցնենք, թուրքական կողմի նման ցանկության մասին երկու շաբաթ առաջ հայտարարեց Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը: Նրա խոսքով, Թուրքիան մտադիր է ԵԱՏՄ հետ մաքսային տարածքին միանալու համաձայնագիր ստորագրել՝ հետագայում ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով: Նախարարն ասել էր, որ Անկարան հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտին հասցնել արդեն մինչև տարեվերջ՝ չխախտելով համապատասխան համաձայնագիրը ԵՄ հետ: Սակայն այս պահի դրությամբ թուրքական կողմը պաշտոնապես դեռ չի դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:


Երևանում որոշ շրջանակներ կարծում են, որ ԵԱՏՄ-ին միանալու ցանկությունը բավարարելու համար Թուրքիան պատրաստ է նաև հստակ զիջումների, ինչպիսին է, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացումը: Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն այս գործոնն արդեն իսկ արծարծել է իր արձագանքում. փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով հարևան երկրի քաղաքական նկրտումները հայտարարեց, որ «զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»: