20.04.2025
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին
prev Նախորդ նորություն

«Ցանկանում եմ, որ առաջին հնարավորության դեպքում նախագահները հանդիպման համաձայնություն տան»

Որպես ամերիկացի համանախագահ ես անհամբերությամբ սպասում եմ իմ համատեղ աշխատանքի մեկնարկին ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերներիս հետ, ինչը կնպաստի կառուցողական գործունեությանը միմյանց հետ: Այս մասին ԱՊԱ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը:


Նա նշել է, որ մեծ ցանկություն ունի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպման համաձայնություն տան՝ կենտրոնանալով բանակցությունների խաղաղ ընթացքի վրա.


«Ես հասկանում եմ, որ շատ բարդ հարցեր գոյություն ունեն, որոնք անհրաժեշտ է քննարկել: Բայց ես հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է: Որպեսզի դրան հասնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, առաջին հերթին, պետք է քաղաքական կամք դրսևորեն, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը շատ երկար է ձգվում», - ընդգծել է Շեֆերը:

Վարորդական իրավունքների խնդիրը. Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայություն է ձեռք բերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար