Երեք անհայտ անձ կրակահերթ է բացել Իմամ Խոմեյնիի դամբարանում: Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարձակվողներից երկուսը կրակ են բացել այցելուների վրա, իսկ երրորդը պայթեցրել է ինքն իրեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհայտ անձը Իրանի խորհրդարանում կրակոցներ է արձակել, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակ բացած անձը փախել է խորհրդարանի շենքից, թեև մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ նրան հաջողվել է ձերբակալել: Կան տեղեկություններ, որ հարձակվողները երեքն են եղել և ունեցել են Կալաշնիկով երկու ինքնաձիգ և մեկ ատրճանակ: