26.11.2024
Ադրբեջանը շարունակում է մնալ Վրաստանի խոշորագույն ներդրողը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ ընդունել

Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Այս ամսին հայտնում է "Ամերիկայի ձայնը":


Իր առաջարկը սենատորն արել է այսօր տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:


«Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով, պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ: Հիշեցնենք, լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով: