Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծային նախագծի շրջանակներում Կարսում կառուցովղ լոգիստիկ կենտրոնը շահագործման կհանձնվի 2018թ.–ի հոկտեմբերին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարարությունից, փոխանցում է Trend–ը։ Նախագծի արժեքը կազմում է 94,3 միլիոն թուրքական լիր։Լոգիստիկ կենտրոնի շինարարության համար հատկացվել է 300.000 քմ տարածք։ Տարեկան այդ կենտրոնով հնարավոր կլինի տեղափոխել 412 հազար տոննա բեռ։Նախարարությունում նշել են, որ լոգիստիկ կենտրոնի տարածքը միացվելու է Կարս–Էրզրում երկաթգծին։