25.11.2024
Բաքուն չեխական արտադրության DANA ինքնագնաց հաուբիցներ է գնել
prev Նախորդ նորություն

Վրաստանն այսօր պատրաստ չէ դառնալու ՆԱՏՕ–ի անդամ

Ուկրաինայի համեմատությամբ Վրաստանն ունի մեծ առաջընթաց, սակայն ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ–ում այսօր որևէ մեկը կհայտարարի Վրաստանի անդամակցության մասին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ–ի պետդեպի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը։

Նա նշել է, որ այսօր Ուկրաինան ու Վրաստանը պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ–ին։

Ըստ նրա, Վրաստանը մեծ առաջընթաց է կատարել կոռուպցիայի դեմ պայքարի, զինված ուժերի արդիականացման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ, սակայն այսօր Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Դաշինքին։