Բաքվում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է վաղաժամ ազատ արձակվել: Այս մասին Trend հետ զրույցում ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ բլոգերի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնի, ինչը տեղի կունենա օգոստոսի կեսերին, հնարավոր կլինի դիտարկել նրա Իսրայել արտահանձնման գորխընթացը, որի մասին խնդրագրով նախօրեին Լապշինը դիմել է Ադրբեջանում այդ երկրի դեսպանատանը: Իսրայելական կողմը պետք է դիմի համապատասխան գրությամբ Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որից հետո էլ այդ հարցը կքննարկվի: Չերնինի խոսքով, Լապշինը նաև կարող է բողոքարկել դատավճիռը և եթե այն բավարարվի, ապա կարող է ազատ արձակվել վաղաժամ: Հիշեցնենք, Բաքվի դատարանը Լապշինին դատապարտեց երեք տարվա ազատազրկման հուլիսի 20-ին: