Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրում մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ դրույթ չկա, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում նշել է Եվրահանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը:
Նրա խոսքով, ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր Շրջանակային համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսին, մասնավորապես, այն ավելի կհեշտացնի Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը եվրոպական երկրներ, որը հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը Հայաստանում, ինչպես նաեւ ամրապնդել այստեղի գյուղմթերքի ներկայացումը եվրոպական երկրներում, գրում է news.am-ը:
Սուրմելիսը նշեց, որ համաձայնագրով ԵՄ-ն նպատակ ունի բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, որը հնարավորություն կտա զարգացնել ներքին բիզնեսն ու բարելավել արտահանման շուկան. «Բիզնես միջավայրի բարելավման ուղղություններից մեկը պետական գնումների իրավիճակի բարելավումն է, եւ այս պայմանագրում մենք ունենք հատուկ պայմաններ եւ դրույթներ, որը հնարավորություն կտա պետգնումների գործընթացը դարձնել ավելի պարզ, թափանցիկ»։
Մյուս կարեւոր դրույթը, ըստ նրա, մրցակցային միջավայրն է. «Մենք այս պայմանագրով նախատեսում ենք բարելավել վիճակն ու ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար ու չպետք է լինեն խաղի այլ կանոններ: Պետական ձեռնարկությունները նույնպես պետք է խաղան նույն պայմաններով, ինչպես՝ շուկայի մյուս խաղացողները»։
Անդրադառնալով մաքսատուրքերի հետ կապված հարցին, նա ասաց. «Ինչպես ես արդեն նշել եմ, մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ որեւէ դրույթ չկա: Սա հիմնված է փաստի վրա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, օգտվում է GSP+-ի արտոնություններից եւ մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն կամ շատ ցածր մաքսատուրքով են»։
Սուրմելիսը, զուգահեռ տանելով ԵՄ-ի հետ ստորագրվելիք նոր համաձայնագրի եւ նախկինում Հայաստանին առաջարկված Ասոցացման համաձայնագրի միջեւ, նշեց. «Ինչպես ես արդեն նշել եմ, մաքսատուքերի ազատականացման վերաբերյալ որեւէ դրույթ չկա: Սա հիմնված է փաստի վրա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն Հայաստան օգտվում է GSP+-ի արտոնություններից եւ մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն կամ շատ ցածր մաքսատուրքով են»: