10.10.2025
Լուսանկար՝ Picasa
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը՝ Թաթոյանի նախաձեռնության հետ իր կապի մասին․ Մարդիկ կարող են բաժակ նայել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում ի հայտ եկած քաղաքական նոր նախաձեռնություններին։


«Բոլոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում»,– նշել է Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ձևավորվող քաղաքական շարժումներին։


Երբ լրագրողները հիշեցրել են, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ է հայտարարել իր նախաձեռնության մասին, որը որոշ շրջանակներում կապում են հենց իր հետ, Սարգսյանը հումորով պատասխանել է․ «Մարդիկ կարող են բաժակ նայել, ենթադրություններ անել, տարբեր կարծիքներ հայտնել իմ մասնակցության մասին»։


 

ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ կայացել է գաղափարական դաստիարակության թեմայով քննարկում
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ