10.10.2025
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցը
prev Նախորդ նորություն

Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը միավորել է հազարավոր մարդկանց

Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը միավորել է հազարավոր մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից՝ Տավուշից մինչև Շիրակ, Սյունիքից մինչև Լոռի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից։

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին միանալու ցանկացող քաղաքացիների հոսքը օրեցօր ավելանում է։

Մարդիկ աշխատում են շինարարների կողքին՝ հավատալով, որ յուրաքանչյուր դրված քար իրենց անձնական ներդրումն է այս պատմական նախաձեռնության իրականացման գործում։

Հատիսի գագաթից քաղաքացիները հեռանում են հավատով ու հույսով, որ այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուռ հայերին և համախմբված ջանքերով մեր երկիրը ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։


Գագիկ Ծառուկյան


 

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ