10.10.2025
Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը միավորել է հազարավոր մարդկանց
prev Նախորդ նորություն

Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացվել: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 6 մարտական հաշվարկ: Տեղում աշխատում է 27 փրկարար:


Նշենք, որ կրակն այնքան մեծ է եղել, որ երևում էր Երևանի տարբեր հատվածներից:


Այս պահին աղբավայր է մեկնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա համագործակցության հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ