ՀՀ-ն բացասական կարծիք է փոխանցել Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ. գեներալ
Հայկական կողմի ներկայացուցիչները Երեւան այցելած Կնեսետի պատվիրակության հետ հանդիպումների ժամանակ Իսրայելի իշխանություններին բացասական կարծիք են փոխանցել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ:
Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային համաժողովի համանախագահ Հայկ Քոթանջյանը:
«Երկու կողմերի չափազանց բարեկամական եւ դրական տրամադրվածությամբ մթնոլորտում հայտնել ենք, որ Հայաստանի հասարակական կարծիքը բացասաբար է արձագանքում Ադրբեջանին Իսրայելի կողմից զենք վաճառելու փաստին, որ շարունակվում է զենքի վաճառքի երկարաժամկետ նախագծերի իրականացումը: Իսրայելական կողմը՝ ի դեմս Կնեսետի պատվիրակության, հայկական կողմի մեսիջը իսրայելական իշխանություններին փոխանցելու պատրաստակամություն է հայտնել: Ես չեմ կասկածում, որ մեսիջը կփոխանցվի պաշտոնական ատյաններին»,- նշեց Քոթանջյանը:
Իսրայելն Ադրբեջանի սպառազինությունների հիմնական մատակակարաներից է: Մինչ այժմ երկու երկրնորի միջեւ կատարեվել է ավելի քան 5 մլրդ դոլարի սպառազինությունների մատակարարման գործարք: Հատկանշանակ է, որ իսրայելական "Կամիկաձե" ԱԹՍ-ներն Ադրբեջանն ակտիվորեն կիրառեց 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումների ժամանակ: