26.11.2024
Իսրայելյան ԶԼՄ-ներ. Լապշինին սպառնացել են սպանել Բաքվի բանտում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանի գործոնով պայմանավորված Իսրայելը ցանկանում է իր կողմ քաշել Ադրբեջանին

Ադրբեջանը սահմանակցում է Իրանի հետ, իսկ Իսրայելն ու Իրանն ունեն բարդ հարաբերություններ։ Իրանն Իսրայելի համար ռազմավարական, ռազմական սպառնալիք է ներկայացնում։


Ադրբեջանն իր հերթին լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և Իսրայելը շահագրգռված է նրանում, որպեսզի իր կողմ քաշի Ադրբեջանին ու դրա համար ամրապնդում է ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Սայմոն Ցիպիսը։


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այս օրերին Իսրայելում է և այցելել է մի շարք ռազմա–արդյունաբերական ձեռնարկություններ, փոխանցում է moscow-baku.ru կայքը։ Նրա խոսքով, Ադրբեջանը հետախուզական տվյալներով է փոխանակվում Իսրայելի հետ, ինչը Երուսաղեմի համար կարևոր է` ելնելով Իրանից բխող վտանգներից։


«Ադրբեջանի համար շատ կարևոր են Իսրայելից ռազմական տեխնիկայի առաքումները։Բաքուն Իսրայելից ստանում է հարձակողական և պաշտպանական զինատեսակների լայն տեսականի։ Ադրբեջանում է գոծում իսրայելական խոշորագույն Elbit ռազմական ձեռնարկությունը»,–հավելել է նա։