26.11.2024
Իրանի ԱԳ նախարարը Թիլերսոնի հետ հանդիպելու պլաններ չունի. Քասեմի
prev Նախորդ նորություն

Իսրայելյան ԶԼՄ-ներ. Լապշինին սպառնացել են սպանել Բաքվի բանտում

Բաքվից Իսրայել արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է ադրբեջանական բանտում, ընկերների հետ զրույցում հերքել է այն հաղորդագրությունները, թե նա ազատվելուց առաջ ինքնասպանության փորձ է արել: Այդ մասին հայտնել է Իսրայելում հրատարակվող «Հաարեց» թերթը:


Լապշինն ասել է, որ բանտում առաջին իսկ օրվանից մյուս կալանավորները սպառանցել են սպանել իրեն: ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել Բաքվում և ներում ստանալով Իլհամ Ալիևի կողմից, արտահանձնվել Իսրայել:


Լապշինի ինքնասպանության մասին հայտնել էին Ադրբեջանի իշխանությունները: Ըստ Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի, պատճառը «Իսրայելի կողմից արտահանձնման ընթացակարգերի ձգձգումն էր»:


Իսրայելյան թերթը գրում է, որ Բաքվում Իսրայելի դեսպանատունն անակնկալի էր եկել Լապշինին ներելու Ալիևի որոշումից: Իսրայելի դեսպանատանն ու ԱԳՆ-ում կարծում են, որ բլոգերին որոշել են ներում շնորհել նրա կյանքի համար մտավախություններից ելնելով, հայտնում է Newsru.co.il-ը: