Հայ տանկիստները Բանակային խաղերի «Տանկային բիաթլոն» մրցույթի «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով անցել են կիսաեզրափակիչ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մրցավարների հանձնաժողովից լրագրողներին հայտնել են, որ այդ փուլի արդյունքներով թիմերի վարկանիշում առաջատարը ռուս տանկիստներն են: «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ է անցել 12 թիմ՝ Բելառուսից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Սերբիայից, Մոնղոլիայից, Վենեսուելայից, Հայաստանից, Ղրղզստանից եւ Իրանից: Հիշեցնենք, բանակային խաղերն այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Չինաստանի 22 զինափորձարաններում: