20.04.2025
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը՝ վաղը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում օլիգարխի մեծ ընկերությունը լուծարվում է

Ադրբեջանում փակվում է Aznar ՓԲԸ-ն, որի հիմնական բաժնետերն օլիգարխ Ֆարհադ Ահմեդովն է, որը 2012-ին նաև ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է եղել:

Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Aznar ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովը: Օրակարգում են ընկերության լուծարման, լուծարման հանձնաժողովի ստեղծման և դրա հետ կապված համապատասխան միջոցառումների անցկացումը, գրում է ԱՊԱ-ն ընկերության հայտարարության վրա հղումով:

Ձեռնարկությունն աշխատում էր 1969թ., որի արտադրած հյութերն առաքվում էին ԽՍՀՄ հանրապետություններ: 2006-ին գործարար Ահմեդովը գնեց գործարանը, միջոցներ ներդրեց, նոր նռան այգիներ տնկեց: Այն ժամանակ էլ ստեղծվեց Grante բրենդը, իսկ այդ անվան տակ արտադրվող նռան հյութը միջազգային մրցանակներ ստացավ:

Գարեգին Բ-ն Վրաստանի նախարարի հետ քննարկել է հայկական եկեղեցիների պահպանության հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար