25.11.2024
Ադրբեջանը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը կպաշտպանի «Երկաթե գմբեթով»
prev Նախորդ նորություն

Օտարերկրյա ընկերությունները հեռանում են Ադրբեջանից

Սեպտեմբերի 20-ին 6 օտարերկրյա ընկերություն հայտարարել է Ադրբեջանում իրենց բաժանմունքների և դուստր ձեռնարկությունների լուծարման մասին: Բոլոր այդ ընկերությունները բացվել էին 2013-2016թթ:

Գերմանական Obermeyer Project Management GmbH ընկերությունը բաժանմունք էր բացել Բաքվում 2013-ին: Դրանից մեկ տարի առաջ ընկերությունը հաղթել էր Գույքի պետական կոմիտեի նոր վարչական շենքի շինաշխատանքների կառավարման վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների և նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի մշակման մրցույթում: Պայմանագրի արժեքը 2 598.700 մանաթ էր, գրում է contact.az-ը:

Մեկ այլ գերմանական ընկերություն՝ Heidelberg Cement AG-ը բաժանմունք էր բացել Ադրբեջանում այդ երկրի խոշորագույն հոլդինգի հետ գործընկերության մասին պայմանագիր կնքելուց հետո: Ընկերությունը ստացել էր Akkord կորպորացիայի ցեմենտի գործարանում բաժնեմասային մասնակցության 50 տոկոսը: Բաժանմունքի փակման պատճառների մասին ոչինչ չի ասվում:

Փակվում են նաև Tech Offshore Marine Azerbaijan ՍՊԸ-ն, Tech Electrics and Automation Azerbaijan ՍՊԸ-ն, Compass Offices Management Azerbaijan Limited ՍՊԸ-ն և Compass Delelopment Holdings VII Limited ընկերության բաժանմունքը: