19.04.2025
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը կպաշտպանի «Երկաթե գմբեթով»

Ադրբեջանը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համալիր է տեղադրում`Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի պաշտպանության համար։ Պատճառը`ՀՀ–ում ռուսական Իսկանդեր համակարգերի տեղադրումն է, փոխանցում է վրացական Ռեզոնանսի թերթը։

Բաքվում կարծում են, որ հրթիռային հարվածի դեպքում սպառնալիքն ուղղված է լինելու հենց այդ նավթամուղին։
Ռեզոնանսիի տվյալներով, այդ համակարգերը տեղակայվելու են Բաքվում ու Գյանջայում։

Ռազմական փորձագետ Ամիրան Սալուկվաձեն հայտարարել է, որ ՀՀ–ի կողմից այդ նավթամուղին ուղղված հարվածները հանգեցնելու են պատասխան հարվածների ու տարածաշրջանում լայնածավալ պատերազմի։ Սակայն փորձագետն այս պահին այդպիսի սցենար չի տեսնում։

Օտարերկրյա ընկերությունները հեռանում են Ադրբեջանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար