Ադրբեջան կատարվելիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտումը խոր մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: ԱՊԱ-ի հաղորդմամբ, նա նաև տեղեկացրել է, որ այցի արդյունքներով ընդունվելիք հայտարարության մեջ կարտացոլվի շփման գծում ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, վերջին օրերին իրավիճակը շփման գծում սրվել է, Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքվ չորս հայ զինծառայող է զոհվել, ևս երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են: