25.03.2026
Թուրքիան դեռ չի դիմել ԵՏՀ-ին՝ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու համար
22.08.2017
Թուրքիան դեռ չի դիմել ԵՏՀ-ին՝ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու համար

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հարցով: Այս մասին հայտնել են ԵՏՀ լրատվական ծառայությունից:   «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դեռ պաշտոնական դիմում թուրքական կողմից չի ստացել», — հայտնել լրատվականից: Միևնույն ժամանակ ԵՏՀ-ից ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությունը պատրաստ է փոխշահավետ տնտեսական համագործակցության երրորդ երկրների հետ և կարող է փոխգործակցության տարբեր տարբերակներ առաջարկել:   «Սակայն քննարկել այդ հնարավորությունները հնարավոր կլինի միայն այն բանից հետո, ինչ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես դիմեն ԵՏՀ-ին»: Հիշեցնենք, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին անցած շաբաթ հայտարարել է, որ երկիրը մտադիր է ԵԱՏՄ հետ մաքսային տարածքին միանալու համաձայնագիր ստորագրել՝ հետագայում ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով: Նա նշել էր, որ Անկարան հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտին հասցնել արդեն մինչև տարեվերջ:  Մինչդեռ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ «զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»: