ԼՂ-ում շուտով իրավիճակը կսրվի, մի շարք երկրներ կսկսեն հարաբերություններ պարզել Բաքվի հետ
NewEurope հասարակաքաղաքական պարբերականը գրում է, որ ԼՂ հակամարտությունը առաջիկա ամիսներին, եթե ոչ շաբաթների ընթացքում նորից կբռնկվի, իսկ այդ հակամարտությունը կհանգեցնի նրան, որ Թուրքմենստանն ու Հարավային Կասպիցում շահագրգիռ այլ կողմեր կսկսեն հարաբերություններ պարզել Ադրբեջանի հետ։
«ՌԴ-ի համար էներգետիկ հարուստ Ադրբեջանը հեռու է գնացել՝ Կասպիցում «ֆինլանդիզացիա» կարգավիճակ փնտրելու համար փորձել է հավասարություն պահպանել Արևելքի և Արևմուքի միջև։
Իսկ հիմա, կարծես թե, Կրեմլինը որոշել է վերականգնել նախկին ստատուս քվո, քանի որ այս շրջանում աշխարհաքաղաքական փոխատեղումները հասել են շրջադարձային կետի։ Եվ այս ամենն է պատճառը, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր մատակարարների հետ զենքի ձեռքբերման խելահեղ մրցավազքի մեջ է մտել։ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությունը կարող է արևելքում մեկ այլ բախման պատճառ լինել։ Թուրքմենստանը և Ադրբեջանը տարածքային ջրերի հարցում խնդիրներ ունեն։ Պաշտոնական Աշգաբադը պնդում է, որպեսզի Կասպից ծովում երկու երկրների միջև սահմանը որոշվի միջնագծի սկզբունքով։ Դրանով թուրքմենական սահմանն ընդհուպ կմոտենա Ապշերոն թերակղզուն, որտեղ էլ գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։ Բաքուն մերժում է այս պնդումները, քանի որ իր նավթային հանքերը կանցնեն Թուրքմենստանի տիրապետության տակ։ Ավելի քան 20 միլիոն ծագումով ադրբեջանցի ապրում է Իրանում։ Եթե մի օր Թեհրանը, կամ էլ Ռուսաստանի ճնշման տակ, կամ էլ ինքնուրույն որոշի նրանց վերադարձնել հայրենիք, ապա Ադրբեջանն ամբողջապես կապակայունանա»,- մեջբերում է պարբերականին Panorama.am--ը։