20.04.2025
ԱԶԲ-ն նվազեցրել է Ադրբեջանի ՀՆԱ գծով կանխատեսումը նավթի արդյունահանման անկման պատճառով
prev Նախորդ նորություն

Իրանը Հայաստանի հետ սահմանին` Արաքս գետի վրա, 2 էլեկտրակայան կկառուցի

Իրանը Հայաստանի հետ սահմանին`Արաքս գետի վրա, 2 էլեկտրակայան կկառուցի`հիդրոէլեկտրակայան եւ արեւային էլեկտրակայան, հայտարարել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալիռեզա Դաեմին, գրում է iran-daily.com-ը:


«Հայաստանի եւ Իրանի սահմանին իրանական ընկերությունները նաեւ 50 մվտ հզորությամբ արեւային էլեկտրակայան են կառուցում», - ասել է Դաեմին՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են ընթանում Իրան-Հայաստան 400 կվ հզորությամբ նոր էլեկտրափոխանցման գծի ուղղությամբ:


Դաեմին նաեւ անդրադարձել է 50 օր առաջ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ համանախագահությամբ անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստին՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատանքը երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման եւ խորացման հարցում կարեւոր դեր ունի:

ԼՂ-ում շուտով իրավիճակը կսրվի, մի շարք երկրներ կսկսեն հարաբերություններ պարզել Բաքվի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար