20.04.2025
Թուրքիայի պաշտպանության նախարար. Ղարաբաղն ազատագրվելու է «օկուպացիայից»
prev Նախորդ նորություն

ԱԶԲ-ն նվազեցրել է Ադրբեջանի ՀՆԱ գծով կանխատեսումը նավթի արդյունահանման անկման պատճառով

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2017-ի առաջին կիսամյակի արդյունքներով նվազեցրել է Ադրբեջանի ՀՆԱ գծով կանխատեսումը 2018-ի համար:

Ըստ բանկի նոր հետազոտության, Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը 2017-ին կկազմի 1,3%, նախկին 1,1%-ի փոխարեն:

«2017-ի առաջին կիսամյակում ադրբեջանական տնտեսությունը նվազել է 1,3%-ով, ինչը, սակայն, 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից լավն է, երբ անկումը կազմում էր 3.4%: Նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերման ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար, ասվում է բանկի հրապարակման մեջ, գրում է Sputnik-Ադրբեջանը:

Իրանը Հայաստանի հետ սահմանին` Արաքս գետի վրա, 2 էլեկտրակայան կկառուցի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար