4.06.2025
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դերն ու դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա
prev Նախորդ նորություն

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք գրողների նկատմամբ

Թուրք պատգամավորներն ու քաղաքական գործիչները բավականին կոշտ են արձագանքել Արցախի հանրապետություն թուրք գրողների այցին և Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին այնտեղղ հնչեցրած հայտարարություններին:


ԱՊԱ հաղորդմամբ, Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելելու համար:


Ինչպես նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ, սեպտեմբերի 22-ին Թուրքիայի քաղաքացիներ Սայիթ Չեթինօղլուն, Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն, նախապես հանցավոր համաձայնության գալով Հայաստանի իշխանությունների հետ, ապօրինի այցելել են Լեռնային Ղարաբաղ: Սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ, դատարանի որոշմամբ նրանց կալանավորելու որոշում է կայացվել, թուրք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին համապատասխան գրություն է ուղարկվել նրանց կալանավորելու և պատասսխանատվության ենթարկելու համար:

Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրականացնի անկախության իր իրավունքը. ԱՄՆ կոնգրեսական
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով