Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրականացնի անկախության իր իրավունքը. ԱՄՆ կոնգրեսական
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրականացնի անկախության եւ ազատության իր իրավունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կոնգրեսական Թուլսի Հաբարդը: Նա պաշտոնական դիվանագիտական այցի շրջանակներում անցյալ շաբաթ այցելել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն որպես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձրաժողովի անդամ:
«Իր անկախության համար պայքարող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կայունությունն ու խիզախությունը ցույց են տալիս ազատության, ժողովրդավարության եւ ինքնորոշման մեր ընդհանուր արժեքները: Մենք պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների հիման վրա պահպանենք այս շարունակական հակամարտության դիվանագիտական լուծումը (ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան), որպեսզի հնարավորություն տանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրականացնել ազատության եւ անկախության իրենց իրավունքը», - ասել է Հաբարդը: Շարունակելով, կոնգրեսականը գրել է, որ կարեւոր խնդիրներից մեկը, որը շարունակում է չլուծված մնալ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումն ու դատապարտումն է:
«Արդար չէ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին ընդունել Ներկայացուցիչների պալատի 220 բանաձեւը, որպեսզի մենք երբեք չենք չմոռանանք եւ չկրկնենք այն տանջանքները, որը կրել է հայ ժողովրդը», - ասել է նա: