23.11.2024
Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու ԼՂ հիմնախնդրին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դերն ու դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերն ու դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հայտարարությունը, թե ԵԱՀԿ ՄԽ կազմը կարող է վերանայվել։


Զախարովան նշել է, որ փոփոխությունների մասին ոչ մի տեղեկություն չունի, բայց որևէ բան չի  փոխվել ՌԴ դիրքորոշման հարցում.


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը և մեր դիրքորոշման հիմքերը չեն փոխվել»,– ասել է Զախարովան։


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել էր լուծարել Պետդեպի 30 հատուկ դեսպանների, այդ թվում նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի և Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբում։