6.09.2025
Վրաստանում ադրբեջանցի աշակերտուհուն արգելել են հիջաբով դպրոց հաճախել
prev Նախորդ նորություն

Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու ԼՂ հիմնախնդրին. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրես» հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:


Այս կեեպ նա մեկնաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Այսօր Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էոր Լեռնային Ղարաբաղը "հանդիսանում է Ադրբեջանի անքակտելի մասը և վաղ թե ուշ այն կազատվի օկուպացիայից":


"Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում:


Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից", - հայտարարել է Շավարշ Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դերն ու դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը