Ադրբեջանի համար հակահրթիռային պաշտպանության առումով լավագույն ձեռքբերումը կլինի «Антей»–ը։ Այդ մասին Sputnik Азербайджан–ին հայտնել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Երմակովը։Ըստ նրա, Ադրբեջանի մոտ այդ համակարգի առկայությունը քաղաքական պատասխան կլինի ՀՀ–ի մոտ գտնվող «Իսկանդերներին»։Նրա խոսքով, խնդիրը կայանում է նրանում, որ այդ համակարգը դժվար թե վաճառեն։ Ինչ վերաբերվում է С-500 «Прометей»–ին, ապա մոտակա ապագայում այն օտար պետություններին վաճառելու հավանականությունը քիչ է, քանի որ դրանք դեռ պետք է վերազինվեն։Փորձագետը նշել է, որ «Իսկանդերները» նախատեսված են ցամաքային թիրախներ խոցելու համար, իսկ «Антей»–ը`օդային, այդ թվում ինքնաթիռ, հրթիռ և այլն։