25.11.2024
Բաքվի օդանավակայանից մեկնած օդանավ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շաբաթ Բաքվում կքննարկի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հնարավոր հանդիպումը, գրում է Ռիա Նովոստին:


Այդ մասին Ալիեւը հայտարարել է Բաքվում Եվրոպական Միության խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը:


Ավելի վաղ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուրբաթ կայցելեն Երեւան, շաբաթ՝ Բաքու:


«Ես կարծում եմ, որ բանակցային ձեւաչափը պետք է վերսկսվի: Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանների հետ, եւ մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաեւ նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը»,- Ալիեւի խոսքերը մեջբերել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը: