21.04.2025
Իլհամ Ալիեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասն
prev Նախորդ նորություն

Ալիևն Ադրբեջանն անվանել է «Եվրոպայի միակ նոր էներգետիկ աղբյուր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայում բնական գազի պահանջարկը կաճի, իսկ «Ադրբեջանը Եվրոպայի համար միակ նոր էներգետիկ աղբյուրն է», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ադրբեջանում էներգետիկ ոլորտի զարգացումը չի սահմանափակվում մեր սահմաններով: Ինչ վերաբերում է մեր էներգետիկ անվտանգությանը, ամբողջ աշխատանքն արվել է, մենք արտահանում ենք նավթ, գազ և էլեկտրաէներգեիա տարբեր ուղղություններով: Մենք 7 խողովակաշար ունենք՝ 3-ը նավթատար, 4-ը՝ գազատար» - ասել է Ալիևը ԵՄ Խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը:


Ալիևի խոսքով՝ վերջին ամենախոշոր գազամուղը Բաքվից ձգվում է Իտալիա, դրա կառուցումը շարունակվում է:


«Մեզ համար ամենախոշոր շուկան Եվրոպան է, որն է՛լ ավելի շատ է ունենալու գազի կարիք: Մեզ հայտնի է, որ Եվրոպայում բնական գազի պահանջարկն աճելու է, իսկ Ադրբեջանը Եվրոպայի համար միակ նոր էներգետիկ աղբյուրն է: Ադրբեջանը նոր աղբյուր է, հեռու չի գտնվում, պաշարները մեծ են, այն ունի տասնամյակների համար բավարար պոտենցիալ»,- ասել է նա:

Ստեփանակերտը ողջունում է Թիլերսոնի՝ դիպուկահարներին հեռացնելու մասին հայտարարութունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար