27.07.2025
Ազգային ժողովը վավերացրեց ՀՀ-ՌԴ միացյալ զորախմբի ձեւավորման մասին համանձայնագիրը
prev Նախորդ նորություն

Բաքվի օդանավակայանից մեկնած օդանավ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից մեկնած օդանավ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


«Վայրէջք կատարած ինքնաթիռը հատուկ չվերթ իրականացնող բելգիական ինքնաթիռ է, որով Հայաստան է ժամանել ԵՄ բարձրաստիճան պատվիրակություն»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:


Նա հայտնեց, որ այլ մանրամասներ հաղորդել չի կարող:


«BAF 632» չարտերային չվերթը Երևանի օդանավակայան է ժամանել տեղական ժամանակով ժամը 18:45-ին: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ օդային հաղորդակցությունը դադարել է ԼՂ հակամարտության մեկնարկով պայմանավորված:

Իլհամ Ալիեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին