20.04.2025
ԼՂ հակամարտությունը քրիստոնյաների և մահմեդականների միջև չէ. Ալլահշուքյուր Փաշազադե
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն խիստ տոնով արձագանքել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի Թբիլիսիի մերժման մասին լուրերին

«Բավական է մութ սենյակում սև կատու փնտրել, հատկապես, որ այդ սենյակում կատու չկա»,-այսպես է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի Թբիլիսիի մերժման մասին մամուլի հրապարակմանը, հայտնում է aysor.am-ը:


Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր, պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը։


«Չեմ անդրադառնա ձեր կողմից հիշատակվող կոնկրետ երկրին, այլ ընդհանուր առմամբ ցանկանում եմ շեշտել, որ դիվանագիտական պրակտիկայում ագրեմանի գործընթացը հրապարակային չէ, ուստի արտգործնախարարությունը երբևիցե որևիցե մեկնաբանություն, հերքում կամ հաստատում այդ գործընթացների վերաբերյալ չի արել, և այս սկզբունքին համապատասխան հետագայում ևս հրապարակայնորեն չի արձագանքելու որևիցե ագրեմանի վերաբերյալ լուրերին», - ասաց Բալայանը:


ՀՀ արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծեց, որ «բոլոր մնացած հրապարակումները բամբասանքների շարքից են»:

Ադրբեջանը կաշառում էր եվրոպական քաղաքական գործիչների. ԱՄՆ-ի սենատոր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար