25.11.2024
Ստեփանակերտը ողջունում է Թիլերսոնի՝ դիպուկահարներին հեռացնելու մասին հայտարարութունը
prev Նախորդ նորություն

Պուտինի գործողություններին աջակցում է ռուսաստանցիների 82,2 տոկոսը. հարցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանն աջակցում է ռուսաստանցիների 82,2 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:

«ՌԴ նախագահի գործունեությանն աջակցելու ցուցանիշը նախկինի նման չափազանց բարձր է, չնայած սեպտեմբերին աննշան նվազմանը. մեկ շաբաթում միջին ցուցանիշով 85,3 տոկոսից ինչեւ 82,2 տոկոս»,- նշված է Կենտրոնի տեքստում:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանն աջակցում է քաղաքացիների 53,6 տոկոսը, կառավարության գործունեությանը՝ 58,7 տոկոսը:

Հարցման արդյունքների համաձայն՝ աճել են նաեւ Պետական դումայի եւ Դաշնային խորհրդի գործունեության աջակցության ցուցանիշները՝ համապատասխանաբար 53,2 տոկոս եւ 59,7 տոկոս:

Քաղաքական գործիչների վստահության վարկանիշը եւս Վլադիմիր Պուտինն է գլխավորել, նրա ցուցանիշը կազմել է մինչեւ 50,6 տոկոս: