12.01.2025
Համանախագահները Մինսկի խմբին կներկայացնեն հակամարտության կարգավորման ուղղված քայլերի մասին
03.07.2017
Համանախագահները Մինսկի խմբին կներկայացնեն հակամարտության կարգավորման ուղղված քայլերի մասին

Հուլիսի 3-ին՝ այսօր, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Վիեննա: Այս մասին համանախագահները տեղեկացրել էին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով տարածած հաղորդագրության մեջ հունիսի 19-ին: Նշվում էր, որ համանախագահները  Մինսկի խմբի անդամներին կտեղեկացնեն հակամարտության կարգավորման ուղղությամբ արվող քայլերի մասին: Հիշեցնենք, հուլիսի 11-ին Ավստրիայի Մաուէրբախում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ ֆորմալ նիստի շրջանակներում:  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր VERELQ-ը, անցած շաբաթ Էդվարդ Նալբանդյանը Ազգային Ժողովում չէր բացառել, որ հուլիսին հնարավոր է հանդիպի ադրբեջանցի գործընկերոջը: Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են իրենց պատրաստակամությունը և արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել: