25.11.2024
Ադրբեջանն աշխարհի ամենախիստ գրաքննությամբ երկրներից է
prev Նախորդ նորություն

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատեց Գումբուրդոյի եկեղեցու վրացական լինելը

Վրաստանի պատրիարքարանն ու Վիրահայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Գումբուրդոյի միջադեպի վերաբերյալ, գրում է aliq.ge-ն: Հայտարարության տեքստը հրապարակում ենք առանց որեւէ փոփոխության: 


«Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած փաստի վերաբերյալ միասնական դիմում (հոկտեմբերի 5, 2017 թ.):


Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի 10-րդ դարի վանքի բակում սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պատահարը՝ տեղի բնակչության մի խմբի եւ օրինապահների միջեւ: Խնդիրը ծագել է, երբ առանց նախնական համաձայնության բնակիչները փորձել են վանքի բակում հայկական ավանդական քարե խաչ, խաչքար տեղադրել.


Այստեղ 2015 թվականից ի վեր Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունն իրականացնում է վերականգնման աշխատանքներ: Պեղումների ժամանակ այլ արտեֆակտների հետ մեկտեղ վանքի բակում հայտնաբերվել են գերեզմաններ եւ մահացածների աճյուններ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են այլ վայր, որտեղ էլ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել:


Թյուրըմբռնում է առաջացրել նաեւ վանքի ծագման հետ կապված տարածված ապատեղեկատվությունը: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը հաստատում է, որ վանքի հետ կապված նկրտումներ չունի եւ վանքը վրացական է համարում:


Նախնիների գերեզմանները հարգելը վիճելի չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ հարյուրամյակների ընթացքում վանքի բակում թե՛ վրացիներ, թե՛ հայեր եւ թե՛ այլ ազգությունների ներկայացուցիչներ են հուղարկավորվել եւ նրանց հարգելը մեր բոլորի պարտքն է:


Նշված հարցի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 5-ին Վրաստանի պատրիարքարանում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի համապատասխան հաստատությունների, Վրաստանի առաքելական-ուղղափառ եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի ներկայացուցիչների միջեւ:


Հանդիպման մասնակիցները հաստատել են հետագայում նիստերի ընթացքում քննարկման եւ փոխհամաձայնեցմամբ որոշում կայացնելու պատրաստակամություն, ստեղծված թեմաների շուրջ, որոնք իրավական եւ կրոնական բովանդակությունից բացի բարոյական նշանակություն էլ ունեն եւ իրավիճակի խաղաղ կարգավորման օրինակ կդառնան:


Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է, սադրանքը, անթույլատրելի: Պաշտպանենք հազարամյակների ընթացքում կազմավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերենք համերաշխություն եւ առաջացած խնդիրները լուծենք օրենքի եւ քրիստոնեական սիրո ճանապարհով»:


Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցի


Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմ