«Մոտ ժամանակներս կավարտենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերենք սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար: Հայաստանն այսօր ունի GSP և GSP+ արտոնյալ ռեժիմ ԵՄ ու եվրոպական երկրների հետ աշխատելու համար», - ասել է ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը:
Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ հրավիրելով գործընկերների ուշադրությունը այն հնարավորությունների վրա, որոնք ունի Հայաստանը: «Կարծում եմ, այս հարթակում կարելի է քննարկել այդ խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև հեռանկարները: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր ընկերների համար և դիտվել ոչ միայն ներհայաստանյան շուկա, այլև հարթակ՝ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զագացման համար», - ասել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցվի Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար: «Հայաստանն այսօր ունի GSP և GSP+ արտոնյալ ռեժիմ ԵՄ ու եվրոպական երկրների հետ աշխատելու համար», - հավելել է նա:
Նա նակրծում է՝ ճիշտ կլինի քննարկել նաև այդ հնարավորությունները, մեր երկրների մասնակցությունն այդ աշխատանքներին:
«Ինչ վերաբերում է Հայ-ռուսական միջտարածաշրջանայն 6-րդ համաժողովին, ցանկանոմ եմ ամրագրել բոլոր միջպետական մակադակներում համագոծակցության բարձր մակարդակը: Միաժամանակ պետք է նշել, որ ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Բացի այդ, ներուժը շատ ավելին է, քան այսօր կա:
Մենք մեծ աճ ենք նկատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության ոլորտում, այդ թվում ներմուծման, արտահանման, զբոսաշրջության ոլորտներում, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելը:
Կարծում եմ, քննարկման թեմաները բազմազան են: Բոորին ցանակնում եմ մաղթել բարեհաջող աշխատանք և ցանկանում եմ, որ դուք զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի: Բոլորիդ մաղթում եմ բարձր տրամադրություն», - եզրափակել է նա: