24.11.2024
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակցի կալանավորման մասին
prev Նախորդ նորություն

Հայ-վրացական սահմանին առգրավվել է ապօրինի ներմուծված ադամանդների մեծ խմբաքանակ (տեսանյութ)

Վրաստանի ֆինանսների նախարարության աշխատակիցներն առգրավել ապօրինի երկիր ներմուծած ադամանդների ու ոսկյա զարդերի մեծ խմբաքանակ: Այս մասին հայտնում է «Новости-Грузия» գործակալությունը:


Նշվում է, որ խոսքը երկու դեպքի մասին է, որոնք տեղի եւ ունեցել հայ-վրացական ու թուք-վրացական սահմանային անցակետերում: Հայաստանից Վրաստան են փորձել ներկրել 870 հատ ադամանդներ, որոնք հայտարարագրված չեն եղել: Քննչական մարմինը պնդում է, որ մեղադրյալը փորձել է մաքսանենգ ճանապարհով ապրանքը դուրս հանել արտասահման՝ ավտոմեքենայի հատուկ թոքստոցով:


Թուրքիայից Վրաստան են փորձել անցկացնել 900 գրամ չհայտարարագրված ոսկյա իրեր: Այս դեպքով Քննչական մարմնի աշխատակիցները ձերբակալել են երկու անձի:


Ապօրինի ներմուծված ապրանքի ընդհանուր գինը կազմում է շուրջ 25 հազար դոլար, հարուցված է քրեական գործ, որը նախատեսում է տուգանք կամ 3-ից 5 տարի ազատազրկում: