21.04.2025
Նախարար Նալբանդյանը ՄՃԽ նախագահին ներկայացրել է քառօրյա պատերազմում Ադրբեջանի խախտումները
prev Նախորդ նորություն

Իրանը 2000 կմ հեռահարության նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել (տեսանյութ)

Իրանի իշխանությունները փորձարկել են Հորեմշեր նոր բալիստիկ հրթիռը, որն ունի 2 հազար կմ հեռահարություն եւ ունակ է մի քանի մարտագլխիկ կրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Հրթիռի արձակման տեսագրությունը հրապարակել է Իրանի Իսլամական Հանրապետության ձայն հեռուստաընկերությունը։ Փորձարկման վայրի ու ժամանակի մասին չեն հայտնում։


Ավելի վաղ, ուրբաթ, հրթիռը ներկայացրել էին հանրությանը Թեհրանում կայացած ռազմական շքերթի ժամանակ, որին ներկա էր նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ։


Բրիգադային գեներալ Ամիր Ալի Խաջիզադեխը հայտնել է, որ հրթիռ ավելի փոքր չափեր ունի, անալոգների համեմատ, նշում է հեռուստաալիքը։


Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում քննարկել են Սարսգյան-Ալիեւ հանդիպման հարցերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան