25.11.2024
Նախապատրաստվում է Սարգսյան-Ալիեւ գագաթնաժողով. ԵԱՀԿ ՄԽ հայտարարույթուն
prev Նախորդ նորություն

Նոր նշանակումներ Արցախի կառավարությունում՝ պետնախարար եւ ԱԳՆ ղեկավար. գործադիրի նոր կազմը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:


Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հրամանագրով սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.


պետական նախարար


առողջապահության նախարարություն


արդարադատության նախարարություն


արտաքին գործերի նախարարություն


աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն


բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն


գյուղատնտեսության նախարարություն


էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն


կրթության, գիտության և սպորտի նախարարություն


մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն


պաշտպանության նախարարություն


քաղաքաշինության նախարարություն


ֆինանսների նախարարություն:


Սահմանվել են նաև պետական կառավարման այլ մարմիններ. ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:


Նախագահի հրամանագրով նշանակվել են. պետական նախարար՝ Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար՝ Կարինե Աթայանը, արդարադատության նախարար՝ Արարատ Դանիելյանը, արտաքին գործերի նախարար՝ Մասիս Մայիլյանը, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝ Սամվել Ավանեսյանը, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար՝ Վազգեն Միքայելյանը, գյուղատնտեսության նախարար՝ Ժիրայր Միրզոյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար՝ Լևոն Գրիգորյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար՝ Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար՝ Սերգեյ Շահվերդյանը, պաշտպանության նախարար՝ Լևոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար՝ Կարեն Շահրամանյանը, ֆինանսների նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանը:


Ըստ Նախագահի հրամանագրերի՝ սահմանվել են այն նախարարների կազմը, որոնց գործունեությունը համակարգվելու է պետական նախարարի կողմից, ինչպես նաև՝ պետական սեփականության և ֆինանսների կառավարման ոլորտում Նախագահի կողմից պետական նախարարին վերապահված լիազորությունների շրջանակը:


Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես.


Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից առանձնացվել է զբոսաշրջության վարչությունը և ընդգրկվել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն կազմում:


Նախագահի աշխատակազմի կառուցվածքում ստեղծվել է «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում, որը նախկին կառավարության աշխատակազմի իրավահաջորդն է:


Նախկին կառավարության աշխատակազմի որոշ ստորաբաժանումներ ընդգրկվել են տարբեր մարմինների կազմում.


Պետական նախարարի աշխատակազմում են ընդգրկվել սոցիալ-տնտեսական վարչությունը, ինչպես նաև տարածքային կառավարման բնագավառում գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:


Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կառուցվածքում են ընդգրկվել անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչությունները, գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը:


Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կառուցվածքում են ընդգրկվել բնակարանային հարցերի վարչությունը, վերաբնակեցման և միգրացիայի բաժինը:


Նոր գործառույթներին համապատասխան՝ հաստատվել են Նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները և կառուցվածքները:


Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանվել է կառավարության գործունեության կազմակերպման նոր կարգ:


Նույն օրը Նախագահն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արայիկ Լազարյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը նշանակվել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-պետաիրավական վարչության պետ: