25.11.2024
Նալբանդյանն ու Մամեդյարովը Նյու Յորքում քննարկել են Սարսգյան-Ալիեւ հանդիպման հարցերը
prev Նախորդ նորություն

Նախապատրաստվում է Սարգսյան-Ալիեւ գագաթնաժողով. ԵԱՀԿ ՄԽ հայտարարույթուն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր նպատակն է ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների ուսումնասիրումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա գագթնաժողովին նախապատրաստվելը: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շաֆերը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ առանձին, այնուհետեւ համատեղ հանդիպումներ են ունեցել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս հանդիպմանը մասնակցել է:


Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն ակնկալում են, որ բարձր մակարդակով հանդիպումը կնպաստի վստահության խորացմանը եւ կողմերի քաղաքական կամքին՝ հակամարտության կարգավորման առանցքային հարցերով փոխզիջումային լուծումներ գտնելու գործում: Նախարարները համանախագահների հետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել՝ մոտ ապագայում հաջող գագաթնաժողով նախապատրաստելու հարցում:


Համանախագահները հանդիպել են նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ՝ տեղերում իրավիճակը, նաեւ խաղաղ կարգավորման գործընթացում վերջին իրադարձությունները քննարկելու եւ բարձր մակարդակով հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու մասին տեղեկացնելու համար: Համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել հոկտեմբերի սկզբին: