Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանն ու Թուրքիան TurAzQartalı-2017 համատեղ թռիչքատակտիկական զորավարժություններ կանցկացնեն: Այն տեղի կունենա համաձայն երկու պետությունների միջև կնքված համագործակցության ամենամյա պլանի: Այս մասին հայտնում է haqqin.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն:
Զորվարժությունները կմենկնարկեն սեպտեմբերի 18-ին, որի կմասնակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի ՌՕՈւ 30 ավիացիոն միավոր, այդ թվում՝ ՄիԳ–29, F-16, Սու-25, Ս-130 Herkules եւ CASA CN-235 ինքնաթիռներ, Մի–35, Մի-17 եւ Sikorsky S-70 ուղղաթիռներ։
Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն մի շարք առաջադրանքներ, որոնք են 2 երկրների ՌՕՈւ համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման եւ մարտական համակարգման ոլորտում փոխգործակցության ուսումնասիրություն, որոնողա–փրկարարական միջոցառումների անցկացում ու ցամաքային թիրախների ոչնչացում: