24.11.2024
ՌԴ Վերաքննիչ դատարանը հաստատել է «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» լուծարման որոշումը
prev Նախորդ նորություն

«Ոչ մեկը, ոչ մեկին տարածք չի տալիս». ԱԳՆ-ում պարզաբանել են Նալբանդյանի խոսքերը

ՀՀ արտաքին գործերի փոխնարարար Շավարշ Քոչարյանի համար անհասկանալի է այն իրարանացումը, որն առաջացել է Հայաստան-Սփյուռք համաժողովին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո: Ի՞նչ է երեկ ներկայացրել նախարարը` ներկայացրել է այն, ինչ որ բազմիցս հրապարակվել է, հայտարարել է Շավարշ Քոչարյանը: 


Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Վերջինիս նման հարց ուղղել է համաժողովի մասնակիցներից մի կին: Մասնավորապես՝ նա հետաքրքրվել է, թե սեպտեմբերի 18-ին ո՞ր տարածքների մասին է խոսել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախի համար: Մինչ փոխնախարարը կպատասխաներ հարցին, հարց հնչեցնող տիկինը հայտարարեց, որ մի թիզ հող անգամ հետ տալու մտադրություն չունեն:


Ըստ Քոչարյանի՝ նախարարը միայն հիշեցրել է երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Ըստ նրա՝ Նալբանդյանը ներկայացրել է երկու բան. այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը "մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա, եւ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որեւէ զենքի համար հասանելի չլինի":


Շավարշ Քոչարյանն ընդգծեց՝ եթե խոսքը վերաբերվում է տարածքներին, ապա պետք է ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը. «Ըստ էության, ինչ որ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, ինձ համար ուղղակի զարմանալի է, ոչ մեկը ոչ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Այսօր Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ եղել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները եւ այդ համաձայնությունների էությունը հետեւյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջեւ: Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ եւ այլն: Ավելին, ինչը նաեւ երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասված»,- պատասխանել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը:


Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին պատասխանելիս պարզաբանել է ԼՂ կարգավորման գործընթացում տարածքների վերադարձի խնդիրը:


«Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: