24.11.2024
CNN-ի աշխատակիցը $2,6 մլն կաշառք է ստացել Բաքվից ադրբեջանամետ նյութեր հրատարակելու դիմաց
prev Նախորդ նորություն

ՌԴ Վերաքննիչ դատարանը հաստատել է «Համառուսական ադրբեջանական կոնգրեսի» լուծարման որոշումը

ՌԴ Գերագույն դատարանի վերաքննիչ ատյանն անփոփոխ է թողել «Համառուսական ադրբեջանական կոնգրես» համառուսական հասարակական կազմակերպության լուծարման մասին որոշումը, հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները։

Դատարանը հրաժարվել է բավարարել մայիսի 15-ին Գերագույն դատարանի որոշման չեղարկման մասին Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի վերաքննիչ բողոքը: Որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ «Համառուսական ադրբեջանական կոնգրեսը բախվել է մի շարք օբյեկտիվ հանգամանքների, որոնք նրան խանգարել են իրականացնել ՌԴ Արդարադատության նախարարություն պահանջները:


Հայցվոր կողմի խոսքով՝ Արդարադատության նախարարության հայտնաբերած խախտումները անուղղելի չեն, իսկ նամակագրություն ժամանակին ստացմանը խանգարել են ղեկավար մարմինների հետ հանկարծակի առաջացած ներքին խնդիրները: Իր հերթին Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ խախտումները կոպիտ են եղել, դրանցից մի քանիսը կրել են անուղղելի բնույթ եւ պարբերաբար կրկնվել: