26.11.2024
Ադրբեջանական «Թուրան» գործակալության տնօրենին թողել են անազատության մեջ
prev Նախորդ նորություն

ԼՂ հարցում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը միասնաբար հանդես կգան. Չավուշօղլու

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում միասնաբար հանդես կգան:


Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է timeturk.com-ը:


Չավուշօղլուի խոսքով, Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում Ադրբեջանին և Վրաստանին հետաքրքրող հարցերում ինչպես կարող են միասնաբար հանդես գալ:


«Մենք Նյու Յորքում միասին կընգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանականերում», ասել է Չավուշօղլուն: