21.04.2025
Թիրախը մինչև 2030 թ-ն է. այսօր կկայանա Բակո Սահակյանի երդմնակալությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական «Թուրան» գործակալության տնօրենին թողել են անազատության մեջ

Ադրբեջանի Յասամալի շրջանային դատարանը մերժել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի պաշտպանի՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Փաստաբան Ֆուադ Աղաեւը հայտնել է, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է վճռաբեկ դատարանում, հայտնում է contact.az-ը։


Մեհման Ալիեւը ձերբակալվել էր օգոստոսի 24-ին։ Հաջորդ օրը նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 213.1 (հարկերի վճարումից խուսափում), 308.1 (գործնական պարտականությունների չարաշահում) եւ 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն խոշոր եկամուտի ձեռք բերմամբ) հոդվածների համաձայն։ Դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը մինչև նոյեմբերի 7-ը։ Ալիեւը հերքել է բոլոր մեղադրանքները եւ դրանք քաղաքական հետապնդում է որակել։


Միջազգային կազմակերպությունները դատապարտել են Ալիեւի ձերբակալությունը եւ կոչ են արել անհապաղ ազատ արձակել նրան։


ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիեւին։ Ալիեւի ձերբակալության կապակցությամբ մտահոգություն են հայտնել նաեւ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ները՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը պահպանել մարդու իրավունքների մասով ստանձնած միջազգային պարտավորությունները։

ԼՂ հարցում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը միասնաբար հանդես կգան. Չավուշօղլու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան