ՌԴ-ն մեղադրել է Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ
ՌԴ ԿԲ-ն մեղադրել է Ադրբեջանին նավթի գներն ապակայունացնելու մեջ: Բանկի սեպտեմբերի զեկույցում ասվում է, որ նավթ արտահանողները չեն կարողանա հավասարակշռել համաշխարհային շուկան ԱՄՆ-ում, Ղազախստանում և Ադրբեջանում, ինչպես նաև այլ ոչ կարգապահ երկրներում, նավթի արդյունահանման աճի պատճառով, գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետան»:
Վերոնշյալ երկրները խախտում են նավթի արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+ համաձայնագիրը: «ՌԴ-ն գրեթե 100% է պահպանում իր քվոտան, սակայն Ադրբեջանի, Ղազախստանի, Մեքսիկայի և Օմանի մասնակցությունը մնում է 70%-ի սահմանում, առաջին հերթին պահանջին Ղազախստանի չհետևելու պատճառով», ասվում է բանկի եզրակացության մեջ:
Մինչդեռ խախտող երկրների աճող արդյունահանումը հավանաբար ստիպված կլինի փոխհատուցել Ռուսաստանը արդյունահանման և հետևաբար նաև նավթային եկամուտների կրճատման պատճառով: Մասնավորապես, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հնարավոր է համարում ՕՊԵԿ+ պայմանների փոփոխումը: Այդ մասին նա հայտարարել է Արևելյան տնտեսական համաժողովի կուլուարներում: