9.06.2025
Հետխորհրդային տարածքում ամենալավ վերաբերմունքը միգրանտների նկատմամբ Հայաստանում է. Gallup
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերին՝ քննարկելու Արցախի հիմնախնդիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրա խոսքով՝ հանդիպումների քննարկման օրակարգը նախորդ նման հանդիպումներից չի տարբերվելու:


«Օրակարգը մեկն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանային խաղաղությունը: Բոլոր եռակողմ հանդիպումները, որ տեղի են ունենում, նույն օրակարգով են եղել»,- շարունակեց նա:


Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: Նախնական տեղեկություններով՝ երկրների հոգևոր առաջնորդները կհանդիպեն սեպտեմբերի 8-ին Մոսկվայում:


Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նկատեց, որ նման ձևաչափով հանդիպումների սկզբնավորումը եղել է դեռևս Վազգեն Վեհափառ Հայրապետի օրոք, իսկ Գարեգին 2-րդ կաթողիկոսի օրոք սա 6-րդ հանդիպումն է:

ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները մեծամասամբ կորոշեն ղարաբաղյան հակամարտության ելքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին